Վաղարշապատի ընտրություններին «Հաղթանակ» դաշինքը գլխավորելու է Սևակ Խաչատրյանը

Քաղաքականություն

08.10.2025 | 13:01

Վաղարշապատի ավագանու ընտրություններին «Հաղթանակ» դաշինքը գլխավորելու է Սևակ Խաչատրյանը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի՛ վաղարշապատցիներ, շնորհավորում եմ բոլորիս Էջմիածնի 2710 ամյակի առթիվ: Հայտնում եմ, որ 2025 թ. նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին գլխավորելու եմ «Հաղթանակ» դաշինքը»:

«Հաղթանակ» դաշինքը ձևավորվել է «Առաջ» աջակենտրոն կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության միավորմամբ։ Հիշեցնենք` մինչ այս ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են իշխող ՔՊ-ն, Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք», Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունները։

Նարեկ Կիրակոսյան

Leave a Comment