https://arm.sputniknews.ru/20251008/valvodja-grigvorjani-spanutjan-kaskatsjalnerin-teghapvokhel-en-nubarashen-qkh-zhvoghvovurd-94363276.html
Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալներին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ. «Ժողովուրդ»
Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալներին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Նրանք գտնվում են կարանտինային հատուկ բաժանմունքում 08.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-08T09:34+0400
2025-10-08T09:34+0400
2025-10-08T09:37+0400
վալոդյա գրիգորյան
սպանություն
փարաքար
համայնքի ղեկավար
«նուբարաշեն» քկհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93828219_0:0:1600:901_1920x0_80_0_0_2653b09b45449498efed7c68db8619dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Նարեկ Օհանյանին և Գևորգ Հարությունյանին, որոնք անցնում են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության գործով, տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
փարաքար
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93828219_0:0:1600:1200_1920x0_80_0_0_b373a89320c1b5be5fa49cfefaab9a6c.jpg
վալոդյա գրիգորյան, սպանություն, փարաքար, համայնքի ղեկավար, «նուբարաշեն» քկհ
վալոդյա գրիգորյան, սպանություն, փարաքար, համայնքի ղեկավար, «նուբարաշեն» քկհ
Նրանք գտնվում են կարանտինային հատուկ բաժանմունքում
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Նարեկ Օհանյանին և Գևորգ Հարությունյանին, որոնք անցնում են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության գործով, տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Նրանք գտնվում են կարանտինային հատուկ բաժանմունքում, որպեսզի ամբողջությամբ մեկուսացված լինեն մյուս կալանավորներից»,–գրում է թերթը։