Հաստատվել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության ընտրական ցուցակը

Քաղաքականություն

07.10.2025 | 22:21

Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից։

«Հաստատվել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։

Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնում կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 16․11․25 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններում:

Leave a Comment