Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոն ու «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոն ու «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ։ Այս մասին ահյտնում են նախարարությունից։

«Նախարար Թորոսյանը ծանոթացել է սոցիալական ծառայությունների թվայնացման գործընթացին, ոլորտում իրականացվող հետազոտությունների, ինչպես նաև ոլորտային մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին։

Հանդիպումների ընթացքում նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ սոցիալական ծառայությունները պետք է հասանելի ու մատչելի լինեն շահառուների բոլոր խմբերի համար և շարունակեն ուղղված լինել նրանց իրական կարիքներին։

Այս համատեքստում նախարարն ընդգծել է նաև սոցիալական ոլորտի աշխատողների մասնագիտական կարողությունների և հմտությունների շարունակական զարգացման կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment