«Վաշինգտոնում Զանգեզուրի միջանցքի մասին համաձայնագիրը պատմական նշանակություն ունի»․ ԹՊԿ գլխավոր քարտուղար

Քաղաքականություն

07.10.2025 | 17:52

Վաշինգտոնում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագիրը պատմական նշանակություն ունի։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին Գաբալայում հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը կառույցի  պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում։

Նա նշել է, թե այս համաձայնագիրը զգալիորեն կամրապնդի թյուրքական աշխարհը և կստեղծի նոր տարանցիկ հնարավորություններ։

«Մեր երկրների տնտեսությունների արժեքը կազմում է 2,1 տրիլիոն դոլար, իսկ մեր առևտրաշրջանառության ծավալը՝ 1,1 տրիլիոն դոլար։ Այնուամենայնիվ, մենք օգտագործում ենք մեր ներուժի միայն 7%-ը»,- ասել է նա։

Հարկ է նկատել, որ Օմուրալիևը խեղաթյուրում է իրականությունը, քանի որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է միայն «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment