Ջենիֆեր Լոպեսը նախկին ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ մասնացել է «Սարդ կնոջ համբույրը» ֆիլմի պրեմիերային

Ամուսնալուծությունից 9 ամիս անց Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը Նյու Յորքում մասնացել են «Սարդ կնոջ համբույրը» մյուզիքլի պրեմիերային: Նրանք միասին լուսանկարվել են կարմիր գորգին, գրկախառնվել են ու ջերմորեն շփվել: 

Նախկին կնոջն աջակցելու եկած Աֆլեքից բացի, միջոցառմանը ներկա են եղել նաեւ Լոպեսի երեխաները: 




Ջենիֆեր Լոպեսը սարդ-կնոջ դերում է, որն իր համբույրով սպանում է տղամարդկանց, իսկ Աֆլեքն ու ընկերը՝ Մեթ Դեյմոնը, ֆիլմի համապրոդյուսերներն են։




Լոպեսն ու Աֆլեքն ամուսնացել են 2022-ին՝ Լաս Վեգասում, իսկ 2024-ին՝ բաժանվել։ Օրեր առաջ երգչուհին խոստովանել է, որ ամուսնալուծությունն իր կյանքի լավագույն որոշումներից մեկն է եղել։ 







Leave a Comment