Մեր վարած բանակցային գործընթացում Ալմաթիի հռչակագիրն ունեցել է զրոյական դերակատարություն. Սերժ Սարգսյան


Քաղաքականություն


«Ժամանակ չեմ ունեցել դիտելու ասուլիսը, չեմ կարող որևէ կարծիք հայտնել»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով  հարցին, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել էր՝  բացի ՔՊ-ից, այս պահին երևում է երկու քաղաքական միավոր, որ կմտնի ԱԺ՝ «Հայաստան» դաշինքը և Սամվել Կարապետյանի ձևավորելիք կուսակցությունը։

Հարցին՝ ՀՀԿ-ն կմասնակցի՞ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, եթե մինչ այդ իմպիչմենտը չհաջողվի, նա ասաց. «Ժամանակին կհայտարարենք մասնակցեու կամ չմասնակցելու մասին»:

Հարցին՝ Փաշինյանն արցախյան հակամարտության լուծման հարցում հղում է անում Ալմաթիի հռչակագրին, ասում է՝ 1991 թվականից այս հարցը լուծված էր,  երրորդ նախագահի բանակցային գործընթացում Ալամթիի  հռչակագիրն ի՞նչ դերակատարություն է  ունեցել, Սերժ Սարգսյանն ասաց. «Զրոյական։  Նույնիսկ ադրբեջանցիները չէին համարձակվում այդպիսի արգումենտ բերել։ Բա եթե այն ժամանակից ամեն ինչը որոշված էր, էլ ինչի՞ է Մինսկի խումբ ստեղծվել, ինչո՞ւ երեք համանախագահները 5 անգամ հայտարարել են, թե ինչպես գործընթացը կլինի։ Լավ, բա եթե լուծված էր, մենք շահագրգռված էինք բանակցություններին մասնակցել, բա ադրբեջանական կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին մասնակցելու»։


Leave a Comment