Ռուբեն Վարդանյանը վաճառել է իր բաժնեմասը ռուսական բիզնեսում․ ԶԼՄ – Armenia Today

Գործարար Ռուբեն Վարդանյանը, որը ներկայումս գերության մեջ է Ադրբեջանում, ամբողջությամբ լքել է ռուսական ավտոարդյունաբերությունը՝ վաճառելով «Ատոմ» էլեկտրական մեքենաների նախագծում իր բաժնեմասը, հայտնել է «Կոմերսանտ»-ը։

Կայքի փոխանցմամբ՝ «Կամա»-ի հիմնական բաժնետեր «Վոսխոդ» ՍՊԸ-ում նրա 25% բաժնեմասը գնել է հենց ընկերությունը։

Գործարքից հետո «ԿամԱԶ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը (37,5%) և «Սպեկտր» ընկերությունը (37,5%) մնացել են «Վոսխոդի» համասեփականատերեր։ Ավելի վաղ՝ 2024 թվականի աշնանը, Վարդանյանը հրաժարական էր տվել «ԿամԱԶ»-ի համասեփականատիրոջ պաշտոնից։

Մասնագետների կարծիքով՝ նախագծից նրա հեռանալը պայմանավորված է ստեղծված հանգամանքներով. գործարարը 2023 թվականի սեպտեմբերից գտնվում է ադրբեջանական բանտում։

«Կամա»-ն հաստատել է, որ մտադիր է «Մոսկվիչ» գործարանում սկսել «Ատոմ» էլեկտրական մեքենաների սերիական արտադրությունը մինչև տարեվերջ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ մոդելը կարժենա 3-4 միլիոն ռուբլի՝ առանց պետական ​​աջակցության։ Վարդանյանը Ռուսաստանում առավել հայտնի է որպես «Տրոյկա Դիալոգ»-ի հիմնադիր։

Այնտեղ իր բաժնեմասը վաճառելուց հետո նա զարգացրել էր մի շարք նոր բիզնեսներ, ստեղծել հարստության կառավարման և ընտանեկան գրասենյակի ծառայություններ մատուցող ընկերություններ, մասնակցել Ռուսաստանում հարկերից ազատ Global Blue նախագծի մեկնարկին։ Նա բաժնեմասեր ուներ խոշոր ակտիվներում, ինչպիսիք են «Կամազ»-ը և Մոսկվայում գտնվող «Ռոմանով Դվոր» բիզնես կենտրոնը։

Նա նաև «ԲալտՏրանսՍերվիս» երկաթուղային օպերատորի համասեփականատերն էր մինչև 2022 թվականի փետրվարը։

Ադրբեջանի իշխանությունները 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի մոտ ձերբակալել էին Արցախի նախկին պետնախարար Վարդանյանին։ Նա և այլ հայ բանտարկյալներ դեռևս պահվում են Բաքվի բանտում՝ կեղծ մեղադրանքներով։

Leave a Comment