
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործության անմիջական մասնակիցները պատմում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր ու քիչ հայտնի պատմությունները։
«Վանական» խմբի և Հանրային ռադիոյի համագործակցությունը սկսվել է 2024թ.: Արդյունքում թողարկվեց «Անկանիմ» սինգլը, իսկ այս տարվա սեպտեմբերին՝ «Արևս քեզ»-ը, որի ստեղծման և առանձնահատկությունների մասին պատմում է խմբի մեներգիչ Վան Հովհաննիսյանը: