Երկու ամիս առաջ Վաշինգտոնի Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքալեզու պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է՝ Վաշինգտոնի գագաթնաժողովի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան կից կառույցների փակման վերաբերյալ համատեղ կոչին համաձայն՝ անցյալի հակամարտության այս մնացորդները նույնպես վերացվել են ԵԱՀԿ սեպտեմբերի 1-ի որոշմամբ։
««Զանգեզուրի միջանցքը» կարևոր տրանսպորտային զարկերակ և լրացուցիչ երթուղի է ինչպես Միջին, այնպես էլ Հյուսիս-հարավ միջանցքի համար»,-նշել է Ալիևը: