Պարոն նախագահ դուք լիովին սպառված եք, ասում եմ ձեզ՝ որպես ձեզ ընտրած քաղաքացի 2021-ին․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին

Նարե Մխիթաարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyanի ասուլիսն անջատեցի հետևյալ մեջբերումը լսելուց հետո. «Լավ ա՝ աղջիկ չի ծնվել, ով ինչ ուզում է, տալիս է, ազգի խայտառակությունը կլիներ»:

Դուք ամբողջովին ու հիմնովին սպառված քաղաքական կապիտալ եք, հարգելի՛ պարոն նախագահ: Ասում եմ՝ որպես մարդ, ով 2021թ. ընտրել է Ձեզ:

Մենք գիտենք՝ ով է նիկոլ փաշինյանն ու ինչ է անում, բայց դադարել ենք հասկանալ՝ ո՞վ եք Դուք ու ի՞նչ եք անում:

Լուրջ համարում եք, որ նիկոլը «եթե աղջիկ ծնվեր ազգի խայտառակություն կլիներ»: Հիմա այդպիսին չի՞:

Անհամ հումորների ժամանակն անցել է, պարոն նախագահ: Եկել է ճշմարտությունն ասելու ժամանակը:

2021թ. Ձեր անհեռատեսության և քաղաքական սխալ հաշվարկի պատճառով նիկոլը շռնդալից վերարտադրվեց: Մենք կորցրեցինք Արցախը: Դուք, պարոն նախագահ, տանուլ տվեցիք մարտը՝ կորցնելով ամեն ինչ՝ անգամ սեփական ծնողների գերեզմանը:

Հիմա զոհասեղանին Հայաստանի Հանրապետությունն է: նիկոլի 3-րդ վերարտադրությունը կոչնչացնի Հայաստանը՝ հիմնովին ու անվերադարձ:

Դադարեք լսել Ձեր կողքին ընտրությունից-ընտրություն կուտակվող լուզեռներին, որոնք գալիս են «մի բան փախցնելու»:

Հայաստանն ակնհայտ գնում է Մոլդովայի և Վրաստանի ճանապարհով, այն է՝ ցածր մասնակցության պայմաններում ռեժիմի շռնդալից հաղթանակ:

Եթե նիկոլը ևս մեկ անգամ վերարտադրվեց, Դուք եք դառնալու «ազգային խայտառակության» սիմվոլ, պարոն նախագահ: Կա՛մ աշխատող լուծում առաջարկեք, կա՛մ հեռացեք:

Leave a Comment