Ռոբերտ Քոչարյանի թիմը մասնակցելու է 2026 թ. ԱԺ ընտրություններին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ 2–րդ նախագահը։
Սոցիոլոգիան շատ հստակ ցույց է տալիս, որ իմ պարագայում մենք ավելի շատ ձայներ կհավաքենք, քան մեր թիմից մեկ ուրիշի պարագայում, ասել է Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե չի մտածել քաղաքականությունից դուրս գալու մասին՝ Փաշինյանին հաղթելու համար
«Եթե մտածում եք՝ 2021թ. մեծ հաճույք էի ստանում 8-10 հանդիպումներ ունենալ, ամբողջ Հայաստանի Հանրապետությունով պտտվել, իհարկե՝ չէ։ Բայց սոցիոլոգիան ցույց էր տալիս, որ իմ պարագայում ավելի շատ ձայներ կհավաքենք»,- ասել է նա: