
«Ես էլ նկար ունեմ Սպիտակ տանը՝ Քլինթոնի հետ՝ ստորագրությամբ, բայց էդ նկարի դիմաց ոչ մի բան չեմ տվել»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Թրամփի հետ Փաշինյանի լուսանկարին: «Ինքը մտածում էր նկարի մասին, որը կարելի էր օգտագործել ներքաղաքական նպատակների համար… Դրա դիմաց պարտադիր չէր քո տարածքի՝ տրանզիտային առումով ամենից գրավիչ կտորը կառավարման հանձնել այլ երկրի ընկերության»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը: