«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն աշխատում է թիմի կազմը ուժեղացնելու ուղղությամբ։
Ըստ CaughtOffside-ի՝ Դեկուն կապի մեջ է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի ներկայացուցիչների հետ։ Դեկուն կարծում է, որ պորտուգալացին կատարյալ համապատասխանում է Հանս-Դիտեր Ֆլիկի համակարգին։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/226 մրցաշրջանի ավարտը։ Կատալոնացիները կարող են պորտուգալացու հետ անվճար պայմանագիր կնքել հաջորդ ամռանը։
31-ամյա Սիլվայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Յուվենտուսը»։ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը», «Ալ-Ահլին» և «Ալ-Քադիսիան» նույնպես պատրաստ են զգալի առաջարկներ անել։