Օնիկ Ախվերրդյանը ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար

Փարաքար համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Օնիկ Ախվերդյանը։ Ավագանու քվեարկությամբ նա ստացավ 12 ձայն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։  Զոհվել է երկու մարդ, 1 հոգի վիրավորվել։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը նրա ընկերը՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Մեկ հոգի վիրավորվել է։

Սեպտեմբերի 27-ին ՔԿ-ից հայտնել էին, որ  Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ և ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ: Ձերբակալվածը Նարեկ Օհանյանն է։

—00—ԼԱ

Leave a Comment