Ծեծկտուք՝ Գրիգորյանի և Ախտոյանի համախոհների միջև. լրագրող

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ծեծկտուք՝ Գրիգորյանի և Ախտոյանի համախոհների միջև

Իրավապահները այսօր առավոտից էլ ավելի են խստացրել հսկողությունը Փարաքար խոշորացված համայնքում. ամենուր մեծաթիվ ոստիկաններ կան:

Բանն այն է, որ գիշերը Փարաքարում, ոստիկանական հենակետից մի փոքր այն կողմ, ծեծկռտուք է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի և ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի համախոհների միջև: Կռիվն այնպես է թեժացել, որ կողմերը միմյանց վրա քարեր են նետել:

Նույն գիշեր անհայտ անձինք կոտրել են Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանը:

Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանութունից երկու շաբաթ անց, փաստացի, Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Ծեծկռտուքի մասնակիցները չեն ձերբակալվել, մի մասն էլ դիմել են փախուստի:

 

Leave a Comment