Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմական համագործակցության հարցեր են քննարկել

Քաղաքականություն

06.10.2025 | 20:49

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Բաքվում  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ֆերգուս Օլդի հետ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները, ինչպես մյուս ոլորտներում, հատուկ նշանակություն ունեն  ռազմական ոլորտում, և այս համագործակցությունը կնպաստի երկու երկրների զինված ուժերի զարգացմանը։

Օլդն իր հերթին գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակից և ընդգծել նման հանդիպումների կարևորությունը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատանռազմական կցորդ Գևին Թարբարդը։ Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment