https://arm.sputniknews.ru/20251006/hh-qnnchakan-kvomiten-hastatec-vor-anhet-kvoratsneri-harazatneric-2y-dzerbakalvel-en-94301782.html
ՀՀ քննչական կոմիտեն հաստատեց, որ անհետ կորածների հարազատներից 2–ը ձերբակալվել են
ՀՀ քննչական կոմիտեն հաստատեց, որ անհետ կորածների հարազատներից 2–ը ձերբակալվել են
Sputnik Արմենիա
Նրանք նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապդնում` խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու… 06.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-06T17:38+0400
2025-10-06T17:38+0400
2025-10-06T17:46+0400
հհ քննչական կոմիտե
հայ գերիներ, անհետ կորածներ
անհետ կորած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել է: Այդ մասին տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատցին ՀՀ քննչական կոմիտեից։Ավելի վաղ անհետ կորած անձանց հարազատների փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում ձերբակալվել են անհետ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Նրանց նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան` կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:Նշենք, որ անհետ կորածների և զոհվածների հարազատներն այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրին։ Ծնողները նշեցին, որ գնալու են Աջափնյակի դատարան, որտեղ քննվելու է ձերբակալվածների կալանքի հարցը։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpg
հհ քննչական կոմիտե, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած
հհ քննչական կոմիտե, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած
Լրացվում է
Նրանք նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապդնում` խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել է: Այդ մասին տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Նրանք նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»,– ավեալացրին կոմիտեից։
Նշենք, որ անհետ կորածների և զոհվածների հարազատներն այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրին։ Ծնողները նշեցին, որ գնալու են Աջափնյակի դատարան, որտեղ քննվելու է ձերբակալվածների կալանքի հարցը։