ԵՄ-ն դատապարտում է Վրաստանում «ընտրական շրջանում այլախոհության նկատմամբ կիրառված ճնշումները»

Յուսուֆ Բարդուկա հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում ԵՄ-ն Վրաստանի կառավարությանը կոչ է արել պաշտպանել հավաքների և խոսքի ազատության իրավունքը՝ շաբաթ օրը տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների վիճահարույց ընտրություններից հետո։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի հայտարարությունը հրապարակվել է կիրակի օրը։ ԵՄ երկու պաշտոնյաները նշել են, որ ընտրությունները տեղի են ունեցել «այլախոհության դեմ լայնածավալ ճնշումների» ժամանակաշրջանում։ «Անկախ լրատվամիջոցների վրա ամիսներ տևած արշավները, քաղաքացիական հասարակության դեմ ուղղված օրենքների ընդունումը, հակառակորդների և ակտիվիստների բանտարկությունը կամ իշխող կուսակցության օգտին ընտրական օրենսգրքի փոփոխությունները կտրուկ նվազեցրել են մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորությունը», – ասել են ԵՄ պաշտոնյաները՝ հավելելով, որ […]

Leave a Comment