
Անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Կառավարության շենքի մոտ: Նրանցից մեկը լրագրողներին հայտնել է, որ երկու ծնողի կանչել են ՔԿ՝ օրեր առաջ ՊՆ-ի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո: Նրանք տեղեկություն ունեն, որ քիչ անց տեղափոխելու են Աջափնյակի դատարան: Ծնողներն ավելի ուշ կքննարկեն՝ որտեղ շարունակել իրենց ակցիան: