Հրդեհ Բերքառատ գյուղում. այրվել է անասնակեր


Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։08-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղում այրվում է խոտի դեզ։ Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքառատ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի հարակից տարածքում․ տուժածներ չկան։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել՝ 13։40-ին։ Այրվել է մոտ 250 հակ կուտակած անասնակեր։


Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ հատուկ տեխնիկա։

Դիտումների քանակ2

Leave a Comment