
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ»։ Այս մասին «Ֆակտոր»-ի հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։ «Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին»,- ասել է նա։