Հրդեհ է բռնկվել Երևանի հյուրանոցներից մեկում ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հրդեհ է բռնկվել Երևանի հյուրանոցներից մեկում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 12։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Աղբյուրը`   ՆԳՆ ՓԾ

Leave a Comment