Վրաստանում պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել 5 ընդդիմադիրների նկատմամբ. Նրանց սպառնում է մինչև 9 տարվա ազատազրկում

Վրաստանի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք
է առաջադրել հինգ ընդդիմադիրների նկատմամբ՝ հոկտեմբերի 4-ի ՏԻՄ ընտրությունների օրը
պետական
​​հեղաշրջման և իշխանության տապալման կոչերի համար։ Այս մասին ասվում է գերատեսչության
հայտարարության մեջ։

«Մեղադրանքներ են առաջադրվել Պաատա Բուրչուլաձեին,
Մուրտազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին, Պաատա Մանջգալաձեին և Լաշա Բերիձեին»,- հայտարարությունն
ընթերցել է դատախազության ներկայացուցիչ Դավիթ Գումբերիձեն ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ մեղադրանքները կապված են բռնությամբ
Վրաստանի սահմանադրական կարգը փոխելու կամ պետական
​​իշխանությունը տապալելու
կոչերի, ինչպես նաև խմբային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու և մասնակցելու հետ։

Մեղադրյալներին սպառնում է մինչև ինը տարվա
ազատազրկում։

 

Leave a Comment