Ֆրանսիայի` 27 օր առաջ նշանակված վարչապետը հրաժարական է տվել


Միջազգային


Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահին, ով այն ընդունել է, հայտնում է Le Figaro թերթը։

Վերջինս այս պաշտոնը զբաղեցնում էր մեկ ամսից էլ պակաս. Լըկորնյուն նշանակվել է սեպտեմբերի 9-ին։

Նշենք, որ Ֆրանսիայում կառավարության վերադասավորումները տեղի են ունենում երկրում լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին։


Leave a Comment