
Ադրբեջանը ոչ մեկի առաջ պարտավորություններ չունի՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2024 թվականի մարզական արդյունքներին նվիրված արարողության ժամանակ իր ելույթում։
Ալիևն ասել է, որ այսօր աշխարհում տեղի ունեցող գործընթացներն ակնհայտ են։
«Արյունալի բախումներ, պատերազմներ, հակամարտություններ, որոշ երկրների կոշտ միջամտություն այլ երկրների գործերին, լարվածության աճ. մենք այս ամենը չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում»,- հավելել է նա։