Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ներկա է եղել Լիգա 1-ի յոթերորդ տուրի «Լիլ» — ՊՍԺ հանդիպմանը: «Սերուցքայինների» հարձակվողի կրտսեր եղբայրը՝ Էթան Մբապեն, հանդիպման 85-րդ րոպեին աչքի է ընկել գոլով՝ հավասարեցնելով հաշիվը։
Էթանի գոլից հետո տեսախցիկները ֆիքսել են Կիլիանի ուրախությունը. ֆրանսիացին ցնծացել է «Լիլի» երկրպագուների հետ միասին:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն հանդես է եկել ՊՍԺ-ի կազմում 2018-ից 2024 թվականներին: Փարիզյան ակումբի կազմում նա մասնակցել է 308 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 256 գոլ և կատարելով 110 գոլային փոխանցում: ՊՍԺ-ի հետ Մբապեն վեց անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն:
