Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Մարիա Զախարովայի ձայնի նմանակմամբ դիպֆեյքի մասին



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ համացանցում հայտնվել է դիպֆեյք՝ հիմնված Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հաղորդման կադրերի վրա։

«Ուշադրություն ենք դարձրել որոշ սոցիալական ցանցերում հայտնված դիպֆեյքին՝ հիմնված 2025 թվականի հոկտեմբերի 1-ին «Ռադիո Սպուտնիկի» եթերում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հեղինակային հաղորդման կադրերի վրա։

Սա արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով ստեղծված հերթական կեղծիքն է. նեյրոնային ցանցի գեներացրած ձայնային ուղին, որը նմանակում է Մարիա Զախարովայի ձայնը, դրված է իրական կադրերի վրա», – նախազգուշացրել են գերատեսչությունից։

Նշվում է, որ իրականում տվյալ հատվածում Մարիա Զախարովան խոսում էր Մոլդովայում ընտրությունների հետ կապված իրավիճակի մասին։

«Տեսանելիության համար ներկայացնում ենք կեղծիքի և բնօրինակ հատվածի տեսանյութերի համեմատությունը։

Հիշեցնում ենք սոցցանցերում հրապարակվող տեղեկատվությունը, այդ թվում՝ տեսանյութի արժանահավատությունը, պաշտոնական աղբյուրներում մանրակրկիտ ստուգելու անհրաժեշտության մասին», – ընդգծվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment