https://arm.sputniknews.ru/20251005/israjeli-het-paterazmi-yntacqum-ats-nern-iran-en-nertapancel-harevan-mi-sharq-erkrneric-94276893.html
Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ներն Իրան են ներթափանցել հարևան մի շարք երկրներից
Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ներն Իրան են ներթափանցել հարևան մի շարք երկրներից
Sputnik Արմենիա
Երկրներից մեկի տարածքում, ըստ սահմանապահ ոստիկանության ղեկավարի, եղել են երեք միկրոավտոբուսներ, որտեղից ԱԹՍ են բաց թողել։ 05.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-05T20:28+0400
2025-10-05T20:28+0400
2025-10-05T20:29+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/02/66758189_0:0:1601:901_1920x0_80_0_0_7045ecdb7acfeff3fba92131aaaa7cd4.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի- Sputnik. Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտնել է, որ Իսրայելի հետ 12-օրյա զինված հակամարտության ժամանակ երկրի օդային տարածք են ներթափանցել հարևան որոշ պետությունների տարածքներից արձակված անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։«Սիոնիստական ռեժիմի կողմից սանձազերծված 12-օրյա պատերազմի ընթացքում որոշ երկրներից Իրանի տարածք են ներթափանցել անօդաչու թռչող սարքեր և կվադրոկոպտեր։ Մենք փաստագրել ենք այդ դեպքերը և տեղեկատվությունը փոխանցել համապատասխան մարմիններին», – հայտարարել է Գուդարզին։Բացի այդ, Գուդարզին հայտնել է, որ առաջիկա շաբաթներին Պարսից ծոցում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն, որոնց նպատակը կլինի մարտական պատրաստության բարձրացումը և սահմանապահ ստորաբաժանումների օպերատիվ կարողությունների ամրապնդումը:Ավելի վաղ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ երկրի տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքերի մի մասը կարող էր արձակվել Ադրբեջանի տարածքից:Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/02/66758189_0:0:1601:1200_1920x0_80_0_0_2a32254980df332c9d3bd6b50b217391.jpg
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
Երկրներից մեկի տարածքում, ըստ սահմանապահ ոստիկանության ղեկավարի, եղել են երեք միկրոավտոբուսներ, որտեղից ԱԹՍ են բաց թողել։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի- Sputnik. Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտնել է, որ Իսրայելի հետ 12-օրյա զինված հակամարտության ժամանակ երկրի օդային տարածք են ներթափանցել հարևան որոշ պետությունների տարածքներից արձակված անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
«Սիոնիստական ռեժիմի կողմից սանձազերծված 12-օրյա պատերազմի ընթացքում որոշ երկրներից Իրանի տարածք են ներթափանցել անօդաչու թռչող սարքեր և կվադրոկոպտեր։ Մենք փաստագրել ենք այդ դեպքերը և տեղեկատվությունը փոխանցել համապատասխան մարմիններին», – հայտարարել է Գուդարզին։
Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում իրանցի սահմանապահները հարևան երկրներից մեկի տարածքում արձանագրել են երեք միկրոավտոբուսների առկայություն, որոնցից գործարկվել են անօդաչու և փոքր թռչող սարքեր: Այդ երկրի իշխանություններին ծանուցելուց հետո տեղի ուժայինները միջոցներ են ձեռնարկել. բախման արդյունքում երեք օպերատոր է ոչնչացվել, մյուսները ձերբակալվել են: Գեներալը չի մանրամասնել, թե որ պետության մասին է խոսքը, սակայն շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին՝ ընդգծելով, որ Իրաքյան Քրդստանի հետ Իրանը փոխըմբռնման հուշագիր ունի, և «կողմերի միջև խնդիրներ չկան»:
Բացի այդ, Գուդարզին հայտնել է, որ առաջիկա շաբաթներին Պարսից ծոցում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն, որոնց նպատակը կլինի մարտական պատրաստության բարձրացումը և սահմանապահ ստորաբաժանումների օպերատիվ կարողությունների ամրապնդումը:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ երկրի տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքերի մի մասը կարող էր արձակվել Ադրբեջանի տարածքից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։