ՀՀ քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 21-27-ը (2025թ․)։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

 Վանաձոր քաղաքում՝

-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 24-26-ը,

-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 21-ին և 25-ին,

-Հերացի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 21-ին, 23-ին և 27-ին։

Ալավերդի քաղաքում՝

-Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 22-24-ը,

-Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 22-24-ը և  27-ին,

-Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

 Հրազդան քաղաքում՝ սեպտեմբերի 23-ին,

 Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։

Leave a Comment