Ողբերգական դեպք Տաշիր քաղաքում․ Արցախից տեղահանված 18-ամյա տղան Տաշիրի հիվանդանոցում մահացել է․ կասկածյալը նույնպես տեղահանված է եղել Արցախից



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լոռիում 18-ամյա արցախցի է սպանվել, հայտնում է Shamshyan.com-ը։

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետությունից տեղահանված 18-ամյա Տիգրան Դ․-ն է։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։

Դեպքի մասին ոստիկանության Տաշիրի բաժնի տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տիգրան Դ․-ին դանակահարելու մեջ կասկածվողը նույնպես Արցախի Հանրապետության քաղաքացի է՝ 17-ամյա Ռազմիկ Մ․-ն, ով սովորում է Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment