iPhone-ով հեռակարվարելով՝ Xiaomi-ի էլեկտրական մեքենան առևանգել են

Չինաստանի Վեյհա քաղաքում Xiaomi SU7 մակնիշի էլեկտրական մեքենան հանկարծակի մեկնարկել է և հեռացել՝ առանց վարորդի ներկայության, մինչ սեփականատերերը զբաղված էին իրենց գործերով։

Ընկերության տեխնիկական աջակցության թիմը հայտարարել է, որ մեքենան մեկնարկվել է հեռակա կարգով iPhone-ով։

Տեսահսկման արձանագրությունները ցույց են տվել, որ մեքենան կանոնավոր ընթանում է՝ առանց վարորդի։

Դեպքը լայն քննարկում է առաջացրել չինական սոցիալական ցանցերում՝ հարցեր բարձրացնելով Xiaomi-ի անվտանգության համակարգերի հուսալիության վերաբերյալ։

Leave a Comment