Բելառուսը Սիրիայից տարհանել է իր բոլոր դիվանագետներին | ՄԱՄՈՒԼ.ամ

Բելառուսն իր դեսպանատան բոլոր աշխատակիցներին տարհանել է Սիրիայից։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
     «Հաշվի առնելով տեղում ստեղծված իրավիճակը՝ Սիրիայում Բելառուսի դեսպանատան դիվանագետները տեղափոխվել են Մինսկ։
     Բելառուսի ԱԳՆ-ն երախտագիտություն է հայտնել բելառուս դիվանագետների «բոլոր ռուս գործընկերներին, ովքեր ապահովել են նրանց անվտանգ վերադարձը հայրենիք»։
     Ինչպես հայտնել են նախարարությունից, Բեյրութում ստեղծվել է Սիրիայում Բելառուսի դեսպանատան ժամանակավոր հյուպատոսական կետ՝ «հյուպատոսական գործունեությունը շարունակելու և քաղաքացիներին հնարավոր օգնություն ցուցաբերելու համար»։

Leave a Comment