Վրաստանում ՏԻՄ ընտրություններն ուղեկցվում են բողոքի ցույցերով։ Ցուցարարները ամբողջությամբ փակել են Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայի և Ազատության հրապարակի երթևեկությունը։ sputnik-georgia-ի հաղորդմամբ, բողոքի ակցիան, որը կազմակերպիչները անվանում են «կառավարության խաղաղ տապալում» և «դրոշների խաղաղ հեղափոխություն», սկսվել է ուսանողական երթով։
Բողոքի ակցիայի հիմնական ելույթները կլինեն ուշ երեկոյան։ Կազմակերպիչները նշում են, որ մասնակիցներին կներկայացվի որևէ հռչակագիր՝ իրենց ապագա գործողությունների վերաբերյալ։
Այսօր առավոտյան Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը կոչ արեց ցուցարարներին պահպանել օրենքը և կատարել ոստիկանության օրինական կարգադրությունները: «Օրենքի յուրաքանչյուր խախտման համար ոստիկանությունը կձեռնարկի համապատասխան իրավական միջոցներ», — ասվում է նախարարության հայտարարության մեջ: