
Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում աննախադեպ քանակի քաղբանտարկյալներ կան, սակայն ընդդիմությունն այդպես էլ չի ձևավորում ԲՈԼՈՐ քաղբանտարկյալների ազատության միասնական իրավա-քաղաքական օրակարգ ու պայքարի հստակ ճանապարհային քարտեզ՝ իրավական, քաղաքական և միջազգային ուղղություններով:
Առանց սրա որևէ քաղաքական պայքար, այդ թվում՝ ընտրական, ձախողված է ի բնե:
Հարցս կրկնեմ՝ քանի՞ հոգի դեռ պետք ա փուռը գնա էս քաղաքական իմպոտենտության, նեղմտության ու մակերեսայնության արդյունքում»:
Աղբյուրը` Վարազդատ Հարությունյան