Ամենալավ սուրճը Հայաստանում եմ խմել․ փորձագետը՝ տերուարի, համի և երևանյան փառատոնի մասին

https://arm.sputniknews.ru/20251004/amenalav-surtshy-hajastanum-em-khmel-pvordzagety-teruari-hami-ev-erevanjan-paratvoni-masin-94237031.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/03/94212085_8:0:1431:1067_1920x0_80_0_0_c441a683c3892e91728198b1e51cffcf.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սուրճ, փառատոն, մասնագետ, միխայիլ զիմին

հայաստան, սուրճ, փառատոն, մասնագետ, միխայիլ զիմին

Բաժանորդագրվել

Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Specialty Coffee Days» միջազգային փառատոնը, որը կհամախմբի ոլորտի մասնագետներին և որակյալ սուրճը գնահատողներին: Սպասվող իրադարձության, Հայաստանում սուրճի մշակույթի և բոված հատիկների պահպանման կանոնների մասին`մեր հոդվածում:

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում տեսականորեն կարելի է սուրճ աճեցնել, սակայն կլիմայական պայմաններն այդ գործընթացը շատ են բարդացնում և բազմաթիվ դժվարություններ կարող են առաջացնել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Café du Brésil» ընկերության տնօրեն Միխայիլ Զիմինը։

Փորձագետը պարզաբանեց, որ սուրճը հատուկ կլիմայական պայմաններ է պահանջում։ Հավաքված 60 կիլոգրամից ստացվում է ընդամենը մոտ հինգ կիլոգրամ բոված սուրճ։ Հետևաբար զգալի ծավալների հասնելու համար լայնածավալ արտադրություն է անհրաժեշտ։ Իսկ Հայաստանում դա հնարավոր է միայն ջերմոցներում, ինչը կտրուկ բարձրացնում է ինքնարժեքը։

Սուրճն ավանդաբար աճեցվում է նեղ հասարակածային գոտում՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկայից մինչև Աֆրիկա և Ասիա: Բայց, ըստ Զիմինի, ճիշտ պայմաններ ստեղծելու և նվիրված մարդկանց համառության դեպքում Հայաստանում մշակման փորձը կարող է դրական արդյունքներ տալ:

«Սուրճի հայրենիքը համարվում է Եթովպիան, իսկ անվանումը ծագել է Կաֆա շրջանից։ Այդ սուրճն իր առանձնահատկություններն ունի։ Մասնագետի համար դրանք ակնհայտ են, բայց նույնիսկ սկսնակ համտեսողը կարող է զգալ համի նուրբ տարբերությունները»,-նշեց Զիմինը։

Փորձագետի խոսքով՝ սուրճի արդյունաբերության մեջ առանցքային հասկացություն է տերուարը, ճիշտ այնպես, ինչպես գինեգործության մեջ։ Ինչպես Արենիի գինիներն են տարբերվում Ոսկեվազի գինիներից, այնպես էլ սուրճի համը ձևավորվում է տարածաշրջանի հողի և կլիմայի շնորհիվ: Այս հատկանիշները պահպանվում են նույնիսկ բովելուց հետո և ձևավորում են ըմպելիքի համը։

Չնայած Հայաստանում սուրճ չեն աճեցնում, բայց այն առանձնահատուկ տեղ է գրավում մեր երկրի մշակույթի մեջ։ ՀՀ յուրաքանչյուր բնակիչ տարեկան օգտագործում է միջինում մոտ 4 կիլոգրամ սուրճ: Զիմինի խոսքով` Հայաստանում սուրճը ոչ միայն արտադրում են, այլև կարողանում են ճիշտ խմել։ Նա շեշտեց՝ հենց Հայաստանում է իրեն բախտ վիճակվել համտեսել ամենալավ սուրճը։

«Իմ մշակութային կենտրոնից երևում է Արարատ լեռը։ Ես եթովպական շատ հազվագյուտ սուրճի տեսակ էի բովում, իմ սիրած տեսակը: Այն մի քիչ «փոփային» է համարվում, բայց հոյակապ ըմպելիք է։ Եթովպիան սուրճի ծննդավայրն է, եզակի տերուար և բնական պայմաններ ունեցող երկիր: Այնտեղ ամեն ինչ հոյակապ է աճում: Սուրճը պատրաստելուց ընդամենը երեք րոպե առաջ բովեցի հատիկները և Արարատին նայելով խմեցի իմ բաժակ սուրճը։ Տեսակի և մթնոլորտի համադրությունն առանձնահատուկ դարձրեց այդ պահը»,-պատմեց նա։

Անդրադառնալով որակին՝ Զիմինը շեշտեց, որ լավ սուրճի հիմնական գաղտնիքը թարմությունն է։ Ուստի ավելի լավ է գնել ամբողջական հատիկները և աղալ պատրաստելուց անմիջապես առաջ: Ճիշտ բովելը նույնպես կարևոր է․ չափազանց երկար բովելու դեպքում նուրբ երանգները կորում են։

Մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա` սուրճի հատիկները պետք է պահել հերմետիկ փաթեթավորման մեջ, լույսից և օդից հեռու, քանի որ թթվածինն ու ուլտրամանուշակագույն ճառագայթները բացասաբար են ազդում դրանց հատկությունների վրա: Սուրճը նաև հեշտությամբ կլանում է կողմնակի հոտերը, ինչը հատկապես կարևոր է դարձնում պահպանման պայմանները: Փորձագետը խորհուրդ է տալիս միշտ հաշվի առնել բովման ամսաթիվը, տեսակը և սուրճի հատիկների ծագման երկիրը:

Հայաստանում աշնան երկրորդ կեսին սուրճը 20-30 %–ով կթանկանա. Տիգրան Հովսեփյան

Զիմինը հիշեցրեց, որ հոկտեմբերի 4-5-ը Հայաստանում կանցկացվի «Specialty Coffee Days» միջազգային փառատոնը, որի նպատակն է խթանել որակյալ սուրճի մշակույթը և աջակցել տեղական արտադրողներին: Միջոցառման շրջանակում կկայանան մասնագիտական համտեսներ (քափինգներ) հայ և օտարերկրացի մասնագետների կողմից, սեմինարներ և վարպետության դասեր, սարքավորումների և պատրաստման տարբեր մեթոդների շնորհանդեսներ:

«Մենք ուզում ենք ցույց տալ, որ սուրճը հսկայական աշխարհ է, և յուրաքանչյուր բաժակի հետևում երկար ճանապարհ կա, տասնյակ մարդկանց աշխատանք։ Ուստի կարևոր է աջակցել տեղական արտադրողներին ու բովողներին, որոնք շեշտը դնում են որակի վրա»,-ընդգծեց Միխայիլ Զիմինը։

Փառատոնը այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալ specialty coffee-ի աշխարհին և հասկանալ, թե ինչով է այն տարբերվում սուպերմարկետներում ներկայացված արտադրանքից: Առանձին ծրագրում կներկայացվի սուրճի միքսոլոգիա՝ մրցույթներ, որտեղ բարիստաները հեղինակային սրճային կոկտեյլներ կպատրաստեն։ Հյուրերը կարող են համտեսել բրազիլական, եթովպական սուրճ, ինչպես նաև սուրճի հազվագյուտ և թանկարժեք տեսակներ:

Հայկական սուրճի համը. ինչ ճանապարհ են անցնում սուրճի հատիկները մինչև բաժակում հայտնվելը

Leave a Comment