«Ինտերը» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ թիմը առաջիկա միջազգային խաղերի ընդմիջման ժամանակ ընկերական հանդիպում կանցկացնի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։
Խաղը կկայանա ուրբաթ՝ հոկտեմբերի 10-ին, Լիբիայի Բենղազի քաղաքի վերանորոգված մարզադաշտում։ Հետաքրքիր է, որ հաջորդ ամիս՝ նոյեմբերի 26-ին, «Ատլետիկոն» և «Ինտերը» Մադրիդում կխաղան Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում։
Այսպիսով, առաջիկա ընկերական հանդիպումը կարելի է համարել Չեմպիոնների լիգայի խաղի փորձ։ Չնայած թիմերի կազմերը, հասկանալի է, հեռու կլինեն օպտիմալից, քանի որ շատ խաղացողներ կբացակայեն՝ գտնվելով իրենց ազգային հավաքականների ճամբարում։