ՀՕՊ ուժերը 3 ժամում 29 ուկրաինական ԱԹՍ են խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ

Բաժանորդագրվել

Անօդաչուները խոցվել են Մոսկվայի ժամանակով 08:00-ն 11:00-ն ընկած ժամանակահատվածում։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը երեք ժամվա ընթացքում Բելգորոդի մարզի տարածքում խոց 29 ոիրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Հոկտեմբերի 4-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացվել է 29 ինքնաթիռային տիպի ԱԹՍ», – ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment