Նոր Երզնկա գյուղի մոտակայքում բախվել են GAZel մակնիշի բեռնատարը և PAZ մակնիշի ավտոբուսը, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վթարի մասին ահազանգն ստացվել է 08։43-ին։ Բախման հետևանքով երեք քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակվել GAZel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ասվում է հաղորդագրությունում։
