Իսրայելը սկսել է պատանդների ազատ արձակումը – Armenia Today

Թել Ավիվը սկսում է պաղեստինցի պատանդների ազատ արձակումը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի արձագանքի լույսի ներքո Իսրայելը անմիջապես կիրականացնի Թրամփի բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակման ծրագրի առաջին փուլը։

Նեթանյահուի գրասենյակը հավելել է, որ Թել Ավիվը կշարունակի համագործակցել Վաշինգտոնի հետ՝ պատերազմը ավարտելու համար։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը համաձայնել էր ազատ արձակել բոլոր ողջ պատանդներին և վերադարձնել [մահացածների] մարմինները։

Սպիտակ տունը սեպտեմբերի 29-ին հրապարակել էր Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու ծրագիր։ Այն կոչ էր անում 72 ժամվա ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները և ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին։ Փաստաթուղթն առաջարկում էր Գազայի հատվածն անցումային ժամանակահատվածով փոխանցել արտաքին կառավարման։

Թրամփը ՀԱՄԱՍ-ին սպառնացել էր «դժոխքով», եթե շարժումը մինչև հոկտեմբերի 5-ը համաձայնության չգա։

Leave a Comment