Դիմել եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի հեռացման հարցի քննարկման նպատակով․ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ դիմել է Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով: Մելիքսեթյանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավորն է։

Վարդևանյանը նշել է, որ քրեական իրավունքը և քրեական դատավարության իրավունքը խախտող և արժեզրկող անձը չի կարող լինել փաստաբանական համայնքի անդամ: «Կարծում եմ՝ ժամանակն է այլևս այս հարցը համալիր կերպով քննարկելու և դեպքերին պատշաճ գնահատական տալու»,- գրել է նա:

Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել հունիսի 26-ին: Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար: Նա մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական: Հոկտեմբերի 3-ին դատարանն Աջապահյանին դատապարտել էր երկամյա ազատազրկման։

Leave a Comment