Փաշինյանի երեկվա պահվածքը հուշում էր, որ Միքայել Սրբազանի դատավճռի քաղաքական պատվերը տրված է․ Գեղամ Մանուկյան

Ամբողջ դատաքննությունը լրիվ ուրիշ թեմայի մասին էր, և ամբողջ իշխանական քարոզչամեքենան, Նիկոլի ստրուկ դատաիրավական համակարգը, գլխավոր դատախազ,  քննչականի պետ բոլոր բոլորի գլխավորությամբ, ուղղակի կատարում էին ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը և քաղաքական իշխանության պատվերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգմավար Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորի խոսքով՝ նույնիսկ երեկ, ԱԺ-ում տեղի ունեցող  հարցուպատասխանի ընթացքում,  Նիկոլ Փաշինյանի պահվածքը վկայում էր, որ քաղաքական պատվերը տրված է, ուղղակի փաթեթավորման հարց էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment