ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է 2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկության գլխավոր ֆավորիտին։
«Ինձ համար «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտն է։ Նրանք հիանալի են խաղում, և սա մրցաշարի միայն սկիզբն է։ Քիչ թիմեր ունեն այդքան հստակ ինքնություն։ Պարզապես նայեք, թե որտեղ ենք մենք ընդհանուր առմամբ ավարտել անցյալ մրցաշրջանը։
Ես կասկած չունեմ, որ «Բարսելոնան» և, հուսով եմ՝ մենք նույնպես, Չեմպիոնների լիգայի հավակնորդներ ենք։ Իսկական պայքարը կսկսվի փլեյ-օֆֆ փուլում, և այդ ժամանակ կտեսնենք, թե յուրաքանչյուր թիմ ինչպես կխաղա»,– Էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։