Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի ԱԳ նախկին նախարար Մուրատ Նուրտլեուի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի ԱԳ նախկին նախարար Մուրատ Նուրտլեուի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի միջազգային ներդրումների և առևտրային համագործակցության հարցերով օգնական, ԱԳ նախկին նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։

 

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մուրատ Նուրտլեուին համատեղ աշխատանքի համար, որի արդյունքում Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցում գրանցվել են նշանակալից ձեռքբերումներ:

 

Նախարար Միրզոյանը Մուրատ Նուրտլեուին հաջողություն է մաղթել նոր պաշտոնում՝ հայտնելով հետագա համագործակցության պատրաստակամությունը։

Leave a Comment