«Լիդիան Արմենիան» նպատակ ունի Ամուլսարի հանքի հիմնական օբյեկտների շինարարությունն ավարտել առաջիկա ամիսներին. տնօրեն

«Լիդիան Արմենիան» նպատակ ունի Ամուլսարի հանքի հիմնական օբյեկտների շինարարությունն ավարտել առաջիկա ամիսներին. այսօր ասաց գործադիր տնօրենը։

 

Ներկայումս հանքում աշխատում է 500-550 մարդ և 400 միավոր ծանր տեխնիկա, իսկ հաջորդ շաբաթվանից սկսած աշխատանքները կանցնեն 24/7 ռեժիմով, Ծաղկաձորում լրագրողներին ասաց Հայկ Ալոյանը։

 

Գործարկումից հետո Ամուլսարի ոսկու հանքավայրը, ինչպես սպասվում է, կդառնա Հայաստանի երկրորդ խոշորագույն հանքարդյունաբերական օբյեկտը՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքից հետո։

 

 

Leave a Comment