Շատ երեխա պիտի ունենան, որ շատ զենք վերցնող լինի․ Էռնեստ Գյուրջյան

Մենք չենք կարող չաշխատենք և ասենք՝ հզոր ենք։ Այս մասին Marznews-ի հետ զրույցում ասաց Զառիթափի բնակիչ Էռնեստ Գյուրջյանը։

«Անհրաժեշտ է տնտեսություն ունենալ, այն էլ՝ հզոր տնտեսություն, որ կարողանանք մեր երկիրը պահենք ու պահպանենք։ Նման դեպքում արդեն ժողովրդագրությունն էլ կամաց-կամաց առաձ կգնա։ 

Բանակը հզորացնելը էլի տնտեսությունից կախված բան է։ Ո՞վ է մեր բանակը։ Մեր երեխեքն են բանակ գնում։ Եթե դու տնտեսություն չունես, հզոր չես, քո տունը, ընտանիքդ նորմալ չի ապրում, դու ոնց կարող ես բազմանդամ ընտանիք ունենաս, որ շատ բանակ ունենաս, դժար ա չէ՞»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment