ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի որոշմամբ` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նշվում է, որ հաջորդ տարի Կապանում նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր:
Այստեղ կբացվի «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը, կանցկացվեն ԱՊՀ երիտասարդական ֆորում, ճամբարներ, դասընթացներ, կլոր սեղաններ և այլն։
Նշվում է, որ նախարարությունը որոշել է մեկտեղել «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի և 2026 թվականի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ծրագրի համար նախատեսված ֆինանսական և մարդկային ռեսուրսները։
2023 թվականի հունիսին Սոչիում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում որոշվել էր, որ 2026 թվականին Կապանը կլինի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքը։
