Գազամատակարարման պլանային դադարեցումներ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ռ.Մելիքյան փողոցի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Ենոքավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 7-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Նորաշեն բնակավայրի գազասպառողների, ինչպես նաև Նորաշենի դպրոցի և  վարչական ղեկավարի գրասենյակի գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝  https://t.me/gazpromarmenianotice։

Leave a Comment