ՀՀ պաշտպանական բյուջեի կրճատումը ցուցադրական արկածախնդրություն է. քաղաքագետ

https://arm.sputniknews.ru/20251003/hh-pashtpanakan-bjujei-krtshatumy-cucadrakan-arkatsakhndrutjun-e-qaghaqaget-94206960.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0c/65698354_22:0:1445:1067_1920x0_80_0_0_7a1b1dd976d92fe9538ec0b8d48cc639.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սուրեն սարգսյան, բյուջե, ադրբեջան, ամն

հայաստան, սուրեն սարգսյան, բյուջե, ադրբեջան, ամն

Բաժանորդագրվել

Սուրեն Սարգսյանի խոսքով` ռազմական բյուջեի հաստատման մասով աշխարհն այլ ճանապարհով է գնում։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ռազմական բյուջեի կրճատումը, մեղմ ասած, մտահոգիչ է, հատկապես Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման ֆոնին: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ամերիկագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 25-ին հաստատեց 2026թ–ի պետական բյուջեի նախագիծը, որում պաշտպանության ապահովման ծրագրերին հատկացվել է 563,1 մլրդ դրամ, ինչը 2025թ–ի համեմատ քիչ է 15,3%–ով կամ 101,5 մլրդ դրամով։

Սարգսյանի համար ակնհայտ է, որ ՀՀ կառավարության որոշման հիմքում ոչ թե ռազմավարական հաշվարկներն են, այլև «խաղաղության օրակարգը» ներսի և դրսի լսարանին հասցնելը։

«Եվ սա տեղի է ունենում գլոբալ և տարածաշրջանային ցնցումների ժամանակաշրջանում, երբ աշխարհը այլ ճանապարհով է գնում։ Օրինակ` ԱՄՆ-ն ամբողջապես փոխում է իր ռազմական տրամաբանությունը: «Պաշտպանության դեպարտամենտի» անվանափոխումը «Պատերազմի դեպարտամենտի» զուտ տեխնիկական փոփոխություն չէ. սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն վերանայում է իր մոտեցումը աշխարհում տիրող իրավիճակին՝ գնահատելով ապագայի զարգացումներն ու մարտահրավերները: ԱՄՆ–ի պատերազմի քարտուղարը օրեր առաջ հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է պատերազմի և առաջ է մղելու «Խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքը: Հեգսեթը բառացիորեն նշեց, որ պատերազմի դեպարտամենտի միակ առաքելությունը պատերազմ վարելն է լինելու»,– գրել է Սարգսյանը։

Քաղաքագետը հիշեցել է Թրամփի հայտարարությունը, որ 2026թ. նախատեսում է ռազմական կարիքների համար տրամադրել 1 տրիլիոն դոլար, որը, ըստ Սարգսյանի, աննախադեպ մեծ բյուջե է:

Սարգսյանի կարծիքով` այս ֆոնին Հայաստանի պաշտպանական բյուջեի կրճատումը ցուցադրական արկածախնդրության է նման:

Leave a Comment