https://arm.sputniknews.ru/20251003/hhn-adrbejani-het-pajmanavvorvel-e-mijazgajin-hartaknerum-gvortsakcel-ev-handurzhvogh-linel-94206334.html
ՀՀ–ն Ադրբեջանի հետ պայմանավորվել է միջազգային հարթակներում գործակցել և հանդուրժող լինել
ՀՀ–ն Ադրբեջանի հետ պայմանավորվել է միջազգային հարթակներում գործակցել և հանդուրժող լինել
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը պատրաստվում է օգտագործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը։ 03.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-03T11:16+0400
2025-10-03T11:16+0400
2025-10-03T11:16+0400
հայաստան
ադրբեջան
արարատ միրզոյան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/03/94204086_0:115:2200:1353_1920x0_80_0_0_c53c2cb340d0829200b8cd75776323b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, բայց հայկական կողմը չի կիսում այդ օրակարգը։ Լեհական «TVP World» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Հայաստան–Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ «Նույնիսկ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը, նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները»,– ասել է Միրզոյանը։Արտգործնախարարի խոսքով` խաղաղության համաձայնագրի կյանքի կոչվելու դեպքում Հայաստանը Ադրբեջանի երկաթուղային համակարգի հասանելիություն է ունենում։ Ըստ Միրզոյանի` հետագայում կլինի ավտոճանապարհների և այլ ենթակառուցվածքների ապաշրջափակում։«Մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը՝ Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։ Հիմա նման երկաթուղային կապ գոյություն չունի»,– նշել է Միրզոյանը։Պատասխանելով ՀՀ–ի անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի դերի մասին հարցին` նախարարը նշել է, որ ՌԴ բարձրաստիճան պաշտոնայները ողջունել են ՀՀ–Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։«Խաղաղության հաստատման և վաշինգտոնյան հռչակագրի կապակցությամբ պաշտոնական մակարդակով մենք լսեցինք Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ողջունող հայտարարությունները։ Նույն պաշտոնական մակարդակում մենք տեսանք նաև Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների արտահայտած պատրաստակամությունն՝ աջակցելու այս փոխկապակցվածության նախագծին և որոշակի մասնակցություն ցուցաբերելու Սակայն, իհարկե, չեմ կարող չնշել, որ գրեթե ամեն օր ականատես ենք լինում ռուսաստանյան ԶԼՄ-ների, երբեմն նաև պետական լրատվամիջոցների, ինչպես նաև խորհրդարանի անդամների, փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչող կոշտ քննադատության՝ Հայաստանի կառավարության և մեր երկրի ներկայիս արտաքին քաղաքականության հասցեին»,– հավելել է նա։
ադրբեջան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/03/94204086_122:0:2078:1467_1920x0_80_0_0_9fbb0e8a9adaf080f63299ce62546039.jpg
հայաստան, ադրբեջան, արարատ միրզոյան, խաղաղության պայմանագիր
հայաստան, ադրբեջան, արարատ միրզոյան, խաղաղության պայմանագիր
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը պատրաստվում է օգտագործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը։
«Նույնիսկ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը, նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները»,– ասել է Միրզոյանը։
Արտգործնախարարի խոսքով` խաղաղության համաձայնագրի կյանքի կոչվելու դեպքում Հայաստանը Ադրբեջանի երկաթուղային համակարգի հասանելիություն է ունենում։ Ըստ Միրզոյանի` հետագայում կլինի ավտոճանապարհների և այլ ենթակառուցվածքների ապաշրջափակում։
«Մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը՝ Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։ Հիմա նման երկաթուղային կապ գոյություն չունի»,– նշել է Միրզոյանը։
Պատասխանելով ՀՀ–ի անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի դերի մասին հարցին` նախարարը նշել է, որ ՌԴ բարձրաստիճան պաշտոնայները ողջունել են ՀՀ–Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
«Խաղաղության հաստատման և վաշինգտոնյան հռչակագրի կապակցությամբ պաշտոնական մակարդակով մենք լսեցինք Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ողջունող հայտարարությունները։ Նույն պաշտոնական մակարդակում մենք տեսանք նաև Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների արտահայտած պատրաստակամությունն՝ աջակցելու այս փոխկապակցվածության նախագծին և որոշակի մասնակցություն ցուցաբերելու Սակայն, իհարկե, չեմ կարող չնշել, որ գրեթե ամեն օր ականատես ենք լինում ռուսաստանյան ԶԼՄ-ների, երբեմն նաև պետական լրատվամիջոցների, ինչպես նաև խորհրդարանի անդամների, փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչող կոշտ քննադատության՝ Հայաստանի կառավարության և մեր երկրի ներկայիս արտաքին քաղաքականության հասցեին»,– հավելել է նա։